Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Մերձմոսկովյան շրջանում ձերբակալվել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտներ

Մերձմոսկովյան շրջանում  ձերբակալվել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտներ
27.10.2013 | 14:02

Մերձմոսկովյան շրջանում, հոկտեմբերի 26-ին ոստիկանությունը փակել է մինչ օրս գաղտնի գործող կարի արհեստանոցը, որը գտնվում էր Ռամենսկիի բանջարեղենի մեծածախ շուկայի տարածքում:

Ոստիկանությունը մատնանշել է որ արհեստավորները հագուստ էին կարում այնտեղ, որտեղ բանջարեղենի պահեստն է: Այդ գործարանի տարածքում շուրջօրյա աշխատել են շուրջ 100 անօրինական միգրանտներ, որոնք Վիետնամի քաղաքացիներ են: Պատրաստի արտադրանքի մեծ մասը կրել է հայտնի բրենդային ապրանքանիշ: Բացի այդ` մրգերի և բանջարեղենի բազայի մոտակայքում ոստիկանությունը ձերբակալել է Տաջիկստանի և ՈՒզբեկստանի` բանջարեղենի առևտրով զբաղվող ավելի քան 40 ապօրինի միգրանտների:

Հարուցվել է քրեական գործ, քր. օր-ի 180 հոդվածի (ապրանքանիշի ապօրինի օգտագործում) և քր. օր-ի 322,1 հոդվածի (անօրինական ներգաղթ) մասով:

Ավելի վաղ, ՌԴ մերձմոսկովյան շրջանում զանգվածային ստուգումների արդյունքում դադարեցվել է 30 շուկաների գործունեությունը: Այս մասին տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ-ի Մոսկվայի շրջանի վարչական օրենսդրության կատարման Գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Միխայիլ ՈՒսաչովը:

ՈՒսաչովը նշել է, որ 30 շուկաներից 7-ը գտնվում են Մոսկվայի շրջանաձև ավտոճանապարհի մոտ: Դադարեցվել է նաև 10 հազար ձեռնարկությունների գործունեությունը, որտեղ հիմնականում աշխատում էին օտարերկրյա քաղաքացիներ:

ՈՒսաչովը հավելել է, որ ստուգումների արդյունքում ի հայտ են եկել ավելի քան 1000 վարչական իրավախախտումներ, 27 հանցագործություն, այդ թվում՝գողություն, խարդախություն և թմրադեղերի ապօրինի առքուվաճառք:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1873

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ